«Փաստ»-ը գրում է․ «Իշխանությունների համար օրակարգային կարևոր հարց է դարձել անցումային արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նախագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ դրա տակ հստակ քաղաքական ենթատեքստ կա, որի համաձայն՝ իշխանությունները փորձելու են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բացասական վճիռներից խուսափելու նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի կողմից ձեռքբերված անշարժ գույքը հետ բերեն պետության իրավասության տակ, նաև իշխանության համար անցանկալի և «վտանգ» ներկայացնող դեմքերին հնարավորինս լիկվիդացնեն քաղաքական հարթակից:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս թեմայի վերաբերյալ վարչապետը ՔՊ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հանձնարարել է բոլոր «ֆրոնտներում» ու հնարավոր բոլոր ձևաչափերով հանրությանը ներկայացնել օրենքի ընդունման կարևորությունն ու առաջնայնությունը:
Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամավորները, «իշխանամերձ» մասնագետները ջանք չեն խնայում իրենց հաճելի «սոուսով» մատուցել հարցի մանրամասները: Հատկանշականն այն է, որ նրանք հնարավոր բոլոր մեթոդներով խուսափում են հանրային դիսկուրսից, փորձում են ուղղակի «միակողմանի» տեսակետներ գեներացնել տեղեկատվական դաշտում՝ ամեն կերպ խուսափելով մանրամասներ ներկայացնել և ասել, թե խոսքն ինչի մասին է և, օրինակ, որ երկրի իրավակիրառ պրակտիկայում է այն օգտագործվել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը