«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:
Ավելին՝ այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար:
Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք: Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձևավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների՝ ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը