14 03 2019

Ի՞նչ ճակատագիր է սպասվում բանտերին․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ճակատագիր է սպասվում բանտերին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Նա ասել է, թե այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի այս հայտարարություններից հետո բավականին լուրջ քննարկումներ են սկսվել նոր ՔԿՀ շենք կառուցելու շուրջ: Մասնավորապես, տեսակետ է եղել, որ նոր շենքի կառուցումը այս պայմաններում պարզապես ավելորդություն է: Այս հարցը կարելի է այլ կերպ լուծել. քրեակատարողական հիմնարկները հիմա թերբեռնված են: Ու ավելի արդյունավետ կլինի, որ այդ շենքի կառուցման համար հատկացվող գումարը ուղղվի արդեն եղած ՔԿՀ-ներում դատապարտյալների զբաղվածությունը ավելի լավ կազմակերպելուն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ