08 03 2019

Արտահանումը դեպի Եվրոպա 23%-ով նվազել է․ «Ժողովուրդ»

Արտահանումը դեպի Եվրոպա 23%-ով նվազել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019թ. հունվարի ընթացքում բավական նվազել է ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով` արտահանումը դեպի ԵՄ նվազել է 23.8 տոկոսով. եթե 2018թ. հունվարին արտահանվել է 44.7 մլն դոլար ապրանք, ապա այս տարի այդ թիվը հասել է 34 մլն դոլարի: Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներկրումներին, ապա այդ թիվը նվազել է 11.1 տոկոսով. նախորդ տարվա առաջին ամսում այնտեղից ներկրվել է 66.8, այս տարի՝ 59.4 մլն դոլարի ապրանք:

Հատկանշական է փաստը, որ հիմնականում ՀՀ-ն նվազեցրել է արտահանումը դեպի Բելգիա, Բուլղարիա: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀԿ իշխանությունների օրոք Հայաստանից ԵՄ անդամ երկրներ, մասնավորապես Բելգիա, Բուլղարիա, արտահանվում էր հանքահումքային արտադրանք՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն: Ու ընդհանրապես, նախկինում ՀՀ տնտեսությունը «նստած էր» հենց հանքահումքային արտադրանքի վրա: Հիմա, սակայն, մի շարք հանքարդյունաբերող ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը, բացի այդ՝ նոր կառավարությունը որոշել է փոխել տնտեսության կառուցվածքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ