08 03 2019

Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։ Արթուր Այվազյանը ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետն էր:

Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ․ ՊԵԿ մամուլի խոսնակը ողջ օրը մեզ չպատասխանեց։ Բայց կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել մաքսային ոլորտի «կուրացիայով» զբաղվող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ