07 03 2019

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում պաշտոնանկություններ են սկսվել․ «Հրապարակ»

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում պաշտոնանկություններ են սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները: Մեր տեղե­կություններով՝ աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը: Նրա փոխարեն գլխավոր տնօրե­նի խորհրդական է նշանակվել ՌԴ թաղասարցի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է: Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար, ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը՝ Մոսկվա: Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական: Երկաթուղուց մեր լուրը հաստատեցին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ