«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին:
Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչեւ հիմա չի ձեւավորվել: Փոխարենը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի նախագահն էլ մեկ տարի առաջ էր հրաժարական ներկայացրել:
Թերթը տեղեկացավ, որ 2018թ. ընթացքում Էթիկայի հանձնաժողովը 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս է բերել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ:
Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը