25 11 2022

Արցախի խորհրդարանը հավանություն չի տվել էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկին․ «Հրապարակ»

Արցախի խորհրդարանը հավանություն չի տվել էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք գրել էինք, որ օրերս միջադեպ է տեղի ունեցել Արցախի երկու պատգամավորների միջեւ․ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ու Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի միջեւ լեզվակռիվը վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի։ «Միասնական հայրենիք»-ը դիմել էր խորհրդարան՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով։ Նախօրեին այդ հարցը քննարկվել ու հավանության չի արժանացել։

Թեպետ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հարցն ընդգրկվել է նիստերի օրակարգ, սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 եւ 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ