«Ժամանակ»-ը գրում է․ «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երևում է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը