06 03 2019

Կադրային բանկ ձևավորելու համար ձևավորված հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում. «Հրապարակ»

Կադրային բանկ ձևավորելու համար ձևավորված հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կադրային բանկ ձևավորելու համար վարչապետի կարգադրությամբ ձևավորված հանձնաժողովի կազմը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, գաղտնի է պահվում: Երեկ այս մասին մեր լրագրողին ասել է «քասթինգի» հանձնաժողովում ընդգրկված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նա գաղտնիության որոշումը բացատրել է կոռուպցիոն ռիսկերը կանխելու հիմնավորմամբ, որպեսզի հանձնաժողովականներին չզանգեն տարբեր տեղերից ու չբարեխոսեն ծանոթ-բարեկամների համար: Փաստորեն, կարծում են, որ ոմանք գայթակղություններին չեն դիմանա: Մենք մի քանի հրապարակում ենք արել այս «քասթինգի» մասին, մասնակիցներից մեկը բողոքել էր, որ քննություն վերցնողներն ավելի թույլ գիտելիքներ ունեին, քան մասնակիցները:

Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ կան որոշակի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն «քննիչները»:

«Ես չգիտեմ՝ ինչ չափորոշիչներով է ձևավորվել հանձնաժողովը, այն վարչապետն է ձևավորել, և պետք է իրենից հարցնեք, բայց չեմ կարծում, որ վարչապետի ձևավորած կազմում կլինեն ոչ պրոֆեսիոնալներ, այլ բան, որ միգուցե ներկայանա առանձին ոլորտի նեղ մասնագետ, և հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չլինի տվյալ ոլորտի նեղ մասնագետ»: Այդ դեպքում ինչպես եք որոշելու՝ համապատասխանում է ենթադրյալ պաշտոնին, թե ոչ: «Ես չգիտեմ, հանձնաժողովի անդամները կպատասխանեն, իսկ Ձեր պնդումները հաստատելով՝ ես ակամայից կհաստատեմ հանձնաժողովի կազմը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ