Մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները, Եվրախորհրդի պառլամենտականները զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Այդ իսկ պատճառով, նույնիսկ իշխանական շրջանակներում կարծիք կա, որ Բրյուսել մեկնելու ամենապատեհ պահը չէր, առավել ևս, որ շատ լուրջ օրակարգ և փաստաթղթերի փաթեթներ հրատապ քննարկելու անհրաժեշտություն չկար:
Ըստ տեղեկությունների՝ տեղում իրավիճակը փորձել է փրկել Զոհրաբ Մնացականյանը, ով 2013 թվականի եվրոասոցացման պայմանագրի նախապատրաստական փուլում էական դերակատարություն է ունեցել, եղել է հիմնական բանակցողը և որոշակի կապեր ունի:
Անկարևոր չէ նշել, որ այցը կայացել է հայաստանյան կողմի նախաձեռնությամբ: Բայց եթե անցյալ տարվա հունիսյան այցը Բրյուսել իսկապես կարելի է բավականին հաջողված համարել՝ նաև հաշվի առնելով հեղափոխության «թարմությունը», ապա ինն ամիս անց որոշակի սառնություն և անհանգստություն կա եվրոպաշտոնյաների շրջանում: Իսկ անհանգստությունն այն է, որ ինչքան էլ Փաշինյանը գովում է ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, վերջինիս կյանքի կոչման ուղղությամբ էական քայլեր դեռևս չեն նշմարվում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը