«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանել է, որ նախկինում գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ հավաքագրված տվյալները եղել են ուռճացված: Մինչդեռ հիմա, ըստ Պետրոսյանի, նախարարությունը սկսել է շատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել: «Անցյալում համայնքների, մարզպետարանների կողմից չհիմնավորված տվյալներ են ներկայացվել: 2018 թվականի գարնանից արդեն թվերի վրա շատ խիստ ուշադրություն է դարձվել»,- ասել է նա:
Փոխնախարարի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ վերջին տասը տարում իշխանությունները գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վերաբերյալ ներկայացրել են իրենց ուզած թիվը եւ դրա շնորհիվ են կարողացել տնտեսական աճ նկարել, իսկ երբ պետք է եղել կառավարության հանդեպ բացասական կարծիք ձեւավորել, ինչպես արվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեպքում, գյուղատնտեսության ոլորտում միանգամից կտրուկ անկում էր արձանագրվել: Իսկ այդպես են վարվել, որովհետեւ գյուղատնտեսության ոլորտը չի հարկվում, ու հեշտ է այնտեղ թվային վայրիվերումները պարզապես նկարել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը