01 03 2019

Հարցը որոշելու է միապետը. «Իրավունք»

Հարցը որոշելու է միապետը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Հիշում եք չէ՞, որ, այսպես ասած, նոր Հայաստանում իշխանությունը պատ­կանում էր ժողովրդին, և հետայսու բո­լոր գործընթացները բաց, թափանցիկ ու վերահսկելի են լինելու: Դե մոռացեք, որովհետև կառավարությունը երեկ մերժեց իր նախկին թիմակիցներին և «Լու­սավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը տվեց բացասական եզրակացություն: Մինչդեռ նախագծով առաջարկվում էր խորհրդարանական վերահսկողություն իրականացրել դիվանագետների նշա­նակման հարցում:

ՀՀ արտաքին գործերի փոխնախա­րար ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց, որ մերժել են առաջարկությունը մի քանի պատճառներով, և բավական երկար մանրամասնեց դրանք՝ անգամ նշելով, թե դրա համար Սահմանադրական փո­փոխություններ են պետք:

Փաստորեն, ստացվում է, որ խորհրդարանական երկրում Ազգային ժողովի կարծիքը դեսպան նշանակելու հարցում, ոչ մեկին հետաքրքիր չէ, այս հարցը որոշելու է միապետը, կներեք, սուպերվարչապետը, ում «հագով» թեպետ կարված չէր այս Սահմանադրությունը, բայց շատ շորա­սազ դուրս եկավ ու այդպես էլ չի շտապում հրաժարվել սուպերվարչապետական լիազորություններից՝ անգամ դես­պան նշանակելու հարցում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ