01 03 2019

«Հայփոստ»-ը չի մասնավորեցվի․ «Ժողովուրդ»

«Հայփոստ»-ը չի մասնավորեցվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից կհանվի: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հայփոստ»-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծ մասի համար փոս­տային կապի ծառայությունները կդառ­նան անհասանելի, քանի որ «Հայփոստ»-ի 885 փոստային բաժանմունք­ներից 601-ը գտնվում են գյուղերում ու սահմանամերձ շրջաններում:

Արդյուն­քում կփակվեն փոստային բաժան­մունքները, աշխատողները կազատվեն աշխատանքից: Սա կարող է սոցիալա­կան դժգոհություն առաջացնել հատ­կապես գյուղերում: Մեզ հայտնի դար­ձավ նաև, որ ներկայումս շրջանառու­թյան մեջ է դրվել ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև կնքված «Հայփոստ»-ի բաժնետոմսերով հավաստված իրա­վունքների հավատարմագրային կառա­վարման մասին պայմանագրի ժամկե­տը 1 տարով՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, երկարաձգելու մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ