01 03 2019

Կառավարությունը հե՞տ է կանգնում իր խոսքից․ «Հրապարակ»

Կառավարությունը հե՞տ է կանգնում իր խոսքից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկա­յացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխա­նությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական շրջանակները խիստ անհրաժեշտ էին համարում, քանի որ պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտություն կա, որովհետև «նախարա­րության ստորին օղակներում զբաղված են սուրճ խմելով միայն»:

Բայց այսօր կառավարությունը եկել է համոզման, որ ռիսկային է միանգամից կրճատել հազարավոր աշխատակիցների, և նախագծի վերջին տարբերակում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակներ»,:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ