«Ժամանակ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններով ենթադրվում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից պետք է անցնի Տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:
Բայց քանի որ կառավարության կառուցվածքը դեռ պաշտոնապես չի փոփոխվել, դժվար է ասել, թե ում է այդ կառույցը ենթարկվում: Հենց այդ պատճառով էլ արդեն գրեթե մեկ ամիս Ջրային կոմիտեն ղեկավար չունի, և այս ոլորտը, ըստ էության, մատնվել է անտերության:
Ի դեպ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքէջի տվյալներով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը դեռ Ինեսա Գաբայանն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը