«Ժամանակ»-ը գրում է․ «Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ:
Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել:
Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի և տուրքերի, բարձրացրեց նաև աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչները:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաև աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը