«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ընթացքում կտրուկ ավելացել է ՀՀ վերաքննիչ դատարան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բողոքների թիվը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում վերաքննիչ քրեական դատարան ստացվել է 4 հազար 216 բողոք` 4 հազար 5 դատական ակտի դեմ: Բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված 10 դատական ակտերի 16,6%-ը:
Մինչդեռ 2017թ. ընթացքում քրեական վերաքննիչ դատարան ստացվել է ավելի քիչ բողոք՝ 3 հազար 722` թվով 3 հազար 460 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2%-ը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2018թ. քրեական գործերով բողոքարկված 1468 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1144 գործով, եւ 550 դատական ակտ թողնվել է անփոփոխ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը