07 04 2023

«Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանը արդարացման դատական ակտերի վերաբերյալ այլ կարծիք ունի

«Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանը արդարացման դատական ակտերի վերաբերյալ այլ կարծիք ունի

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սույն գրությունը և հրապարակված տեսանյութը պարունակում է տեղեկատվություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի կողմից արգելված արարք կատարելու փաստի վերաբերյալ:
Այսպես.
2023 թվականի ապրիլի 6-ին Գործի համար: ԵԴ/0612/01/21 դատական նիստի ժամանակ դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնելով դիրքորոշում արդարացված, սակայն ՀՀ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դեռևս մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացարկի հայտարարությանը հրապարակայինորեն կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» արդարացման դատական ակտերը:
Մասնավորապես` դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնել է հետևյալը մեջբերում եմ. «Կապված իմ նախագահությամբ հայտնի «Մատաղիսի գործով» կայացրած դատական ակտի հետ հարգելով և ընդունելով վերադաս դատարանի որոշումը ես որպես անձ, որպես դատավոր մնում եմ նույն կարծիքի ինչը, որ շարադրված է եղել իմ նախագահությամբ կայացված դատական ակտում»:
Հիշեցնեմ, որ «Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ կայացրած դատական ակտը վերաբերում էր երեք զինծառայողներին, որոնց հանիրավի 2006 թվականի մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանը նախագահող դատավոր` Մհեր Աղրամանյան և դատավորներ` Արմեն Դանիելյան, Արթուր Պողոսյան դատապարտել էին ցմահ ազատազրկման երկու զինծառայողների սպանության համար: Այս դատական ակտը բեկանվել էր 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ և նոր քննության արդյունքում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012 թվականի դեկտեմբերի 8-ին (տես` դատական գործ ՀՅՔՐԴ1/0046/01/08) երիտասարդներին արդարացրել էր: 2013թվականի մարտի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելով սույն գործը Որոշում է կայացրել` թողել օրինական ուժի մեջ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 8-ի արդարացման դատական ակտը, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ և «Մատաղիսի գործով» վերջնական դատական ակտն է:
Երիտասարդների խախտված իրավունքների վերաբերյալ դատական ակտ է կայացրել նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանը և ճանաչելով Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի իրավուքները խախտված Հայաստանի Հանրապետությանը տուգանել է 50 հազար եվրո գումարով:
Այսինքն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել դիրքորոշում հայտնելուց օրինական ուժ ստացած դատական ակտերի վերաբերյալ, այլ դեռ ավելին այդ դատական ակտերը դրել է կասկածի տակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ