«Հրապարակ»-ը գրում է․«Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների՝ Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք:
Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի է, և դրական պատասխան է ստացել:
Թեև ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը և մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն: «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար: Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,-ասաց մեր աղբյուրը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը