«Ժամանակ»-ը գրում է․ «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը և պարարտանյութերը: Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան:
Նույնը վերաբերում էր դիզվառելիքին: Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետև Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը