Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի առաջին վիրահատությունը կատարել են, նա պատրաստվում է երկրորդ վիրահատութանը եւ մոտ օրերս կվիրահատվի։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը։
«Վիրահատվել է էնտեղ, երկրորդ վիրահատությանն ա պատրաստվում։ Չարաբաստիկ քարը, որ էդքան խոսում էինք, հեռացված է, եւ դրա վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել եմ նախաքննական մարմնին։ Հիմա երկրորդ փուլն է․ լեղապարկան էլ պիտի հեռացվի, քարեր արտադրող պատճառը իր օրգանիզմում դա է։ Հետվիրահատական որոշակի ժամանակ հետո կվերադառնա Հայաստան»։
Պաշտպանը նաեւ նշեց, որ նախաքննական մարմինը օր չի սահմանել՝ Հայաստան վերադառնալու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը