19 02 2019

Օրենքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Ժողովուրդ»

Օրենքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոգեբուժարաններում ու ՔԿՀ-ներում պահվող թոշակառուների թոշակը կարող են ստանալ ոչ միայն հարազատները, այլև անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից: Այս ընթացակարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն պարզվում է` այն իր մեջ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. ՔԿՀ ղեկավարությունը կարող է ստանալ ու պարզապես գրպանել կալանավորի կամ դատապարտյալի թոշակը կամ դրա մի մասը: Իսկ այդ անձինք չեն կարող բողոքել հետագա անախորժություններից խուսափելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրին անդրադարձել է նաև Հաշվեքննիչ պալատն իր եզրակացության մեջ` արձանագրելով, որ այս դեպքում գործ ունենք տարեկան 500 մլն դրամի հետ: Ու հիմա Պալատն առաջարկում է վերանայել օրենքը` տալով համապատասխան լուծումներ: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունը դեռևս համապատասխան արձագանք չի տվել խնդրին ու դեռևս հանդես չի եկել օրենսդրական փոփոխությունների նախագծով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ