«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն):
«Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության տարրեր. բանն այն է, որ իր որոշումների մեծ մասի առումով, հատկապես արտաքին քաղաքականության հետ ասոցացվող, վարչապետի հիմնական խորհրդատուն Տեր–Պետրոսյանն է:
Մեր տեղեկություններով, Փաշինյանը օրվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում «Պապիի» հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում: Ըստ օդում կախված լուրերի, հենց Տեր–Պետրոսյանն է դեռևս հունիսին Փաշինյանին հուշել Ռոբերտ Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը՝ քաղաքական դաշտում նրա ակտիվացումը կանխելու համար:
Ի դեպ, առաջին նախագահը վերջին շրջանում բավական ակտիվ կուլիսային հանդիպումներ է ունենում, օրինակ՝ նախօրեին նա հանդիպել է ՀՀ–ում Իտալիայի դեսպանի հետ՝ դեսպանի նախաձեռնությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը