«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»:
Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաեւ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:
Իսկ ինչո՞ւ են այդքան երկար տեւում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերենով։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»:
Նյութ ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը