«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը: Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ 12 նախարարներից:
Ինչպես եւ ենթադրվում էր, սպորտի եւ մշակույթի նախարարությունները միավորում են գիտության եւ կրթության նախարարության հետ, եւ նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Էապես ընդլայնվելու են տարածքային կառավարման նախարարության լիազորությունները եւ նրան է միավորվում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաեւ կապն ու տրանսպորտը, նաեւ ջրային պետական կոմիտեն:
Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մնում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, եւ այն այսուհետ կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում գյուղատնտեսության նախարարությունը: Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն, ստեղծվում է վարչապետին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Մի խոսքով, ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել ու ավելացնել կառավարության գործունեության արդյունավետությունը, բայց այս դեպքում կարեւորը արդյունքը չէ, այլ պրոցեսը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը