07 02 2019

Վերջին պրոֆեսիոնալները և սկզբունքայինները հեռանում են․ «Հրապարակ»

Վերջին պրոֆեսիոնալները և սկզբունքայինները հեռանում են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կանանց տեսակարար կշիռն անշեղորեն նվազում է մեր իշխա­նության մեջ: Ճիշտ է՝ Ազգային ժողո­վում նրանք քիչ չեն, բայց երբ կառա­վարությունում աշխատող կանայք նվազում են, և բարձրաստիճան կին պաշտոնյաներին փոխարինում են սորոսյան «կապտամազիկները», դա բոլորովին չի խոսում գենդերային հավասարակշռությունը պահպանե­լու մասին:

Երեկ միանգամից երկու կին պաշտոնյայի ազատման մա­սին տեղեկացանք: Մեկը Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն է, մյուսը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրա­նուշ Սահակյանը:

Ուշագրավ է, որ մեր նոր իշխանությունը, որն օրա­կան տասն անգամ սեր է խոստովանում ժողովրդին և հավատացնում, որ «իշխանությունը ժողովուրդն է», չի բարեհաճում բացատրել, թե որն է այս պաշտոնյաների ազատման պատճառը:

Ինչպես անհասկանա­լի ու անհիմն նշանակում են, նույն­քան անհասկանալի ու չպատճառա­բանված ազատում աշխատանքից: Սիրանուշ Սահակյանի դեպքում, իհարկե, փոքր-ինչ իրավիճակն այլ է՝ նա նախկին իշխանությունների կողմից էր նշանակվել: Եվ հիմա, ազատվելով աշխատանքից, հայտա­րարության տեքստ է տարածել՝ իր ազատմանը գաղափարական հենք տալով և մի շարք կարևոր հարցեր բարձրացնելով: Դրանցից ամենակարևորն այն է, որ «չի ձևավորվել օրենքով նախատեսված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժո­ղովը»:

«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մո­տեցումներին և անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատ­մամբ ունեցած պատասխանատվու­թյանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավա­րումս»,- եզրափակել է նա: Այնպիսի տպավորություն է, որ վեր­ջին պրոֆեսիոնալներն ու սկզբունքային մարդիկ են հեռանում պաշտոններից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ