«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»:
Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:
Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:
Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը