«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։
Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ ներկայացնելու ոչ միայն պարգևատրումների մասով, այլ նաև Հարկային օրենսգրքի։
Ի դեպ, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ օրը նրանք դարձյալ փակ նիստ հրավիրեն՝ անցյալ շաբաթ օրվա նման, որին ներկա գտնվեն դարձյալ վարչապետն ու կառավարության անդամները։ «Չեմ բացառում, որ շաբաթ օրը մենք էլի ունենանք քննարկում, որովհետև վարչապետի խիտ գրաֆիկի մեջ դա երևի միակ օրն է, կամ, ասենք, ուշ ժամի՝ գուցե 9-ին հնարավոր լինի հանդիպել։
Մինչդեռ էսպիսի հանդիպումները կարևոր են նաև մեզ համար՝ հասկանալու ներքին տարբեր օրակարգեր»,- ասաց նա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։
Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1
+374 60 75 01 21 | info@yerevan.today
Գովազդի համար`
+374 60 75 01 21 | info@yerevan.today