30 01 2019

Ոչ միայն գազի, այլև տեխանձնագրի դեֆիցիտ է․ «Ժողովուրդ»

Ոչ միայն գազի, այլև տեխանձնագրի դեֆիցիտ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլև մեքենայի հաշվառման վկայագ­րի՝ տեխանձնագրի: Տևական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկա­նության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ:

Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկա­յագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է:

Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, որը հաստատեց տեղեկությունները՝ ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով:

«Եվ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկա­յագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ