«Հրապարակ»-ը գրում է․ «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։
5-6 ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան։
Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան եւ արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։ Ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը