«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով պաշտպանության նախարարությունում եւս բավականին «սոլիդ» պարգեւատրումներ են եղել:
Փաստորեն, դուք եւս հետ չե՞ք մնացել «օրվա թրենդից»` հարցինք ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին . վերջինս չժխտեց: «Եղել է` պարգեւատրում»: Որքա՞ն եւ ու՞մ`. «Որքան` կդժվարանամ ասել, համենայնդեպս, մինչեւ մեկ աշխատավարձի չափով` հիմնականում առաջանագծի հրամանատարական կազմին».:
Ի՞նչ թվերի մասինէ խոսքը.«50-250 հազար դրամի` ըստ ծառայության եւ ըստ աչքի ընկած որակների»: Ո՞նց եք որոշում որակը` աչքաչափո՞վ. «Դրա համար կան հատուկ մեխանիզմներ»:
Պայմագրայինները նույնպե՞ս պարգեւատրվել են. «Ոչ բոլորը, բայց` այո»: Իսկ էլիտա՞ն, նախարության աշխատակիցնե՞րը. «Որոշ մասը` այո, բայց վստահաբար ավելի քիչ մասը, քան առաջնագծում»:
Դուք ստացե՞լ եք: «Այո»: Որքա՞ն. «Մեկ աշխատավարձի չափ»: Իսկ նախարա՞րը. «Չգիտեմ. ի դեպ հավելեմ, որ առաջնագիծը մեզ մոտ պարգեւատրվում է տարվա մեջ` երկու կիսամյակով` մեկ առաջին, մեկ` երկրորդ»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը