28 01 2019

Ավելի քիչ են աշխատել, ավելի շատ պարգևավճար ստացել․ «Հրապարակ»

Ավելի քիչ են աշխատել, ավելի շատ պարգևավճար ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անդրադարձ կատարելով ակտուալությունը դեռ չկորցրած պարգևատրումների թեմային ՝ համեմատական վերլուծություն անցկացնենք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված պարգևավճարներին։

Մեր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք Տարոն Մարգարյանի կողմից կատարված պարգևատրումներին, ինչպես նաև Հայկ Մարությանի կողմից կատարվածներին ։

Այժմ ներկայացնում ենք տարբերությունները։

Օրինակ՝

Քաղաքապետի առաջին տեղակալ

Նախկինում կատարված - 478 000 դրամ

Ներկայումս - 956 000 դրամ

Քաղաքապետի տեղակալ 

Նախկինում  եղել է 3 տեղակալ -443 000 յուրաքանչյուրին 

Ներկայումս - 886 000 դրամ (քաղաքապետ Հայկ Մարությանը ուղիղ եթերի ընթացքում տվեց միայն Հայկ Սարգսյանի անունը)

Քաղաքի գլխավոր ճարտարապետ 

նախկին - 443 000 դրամ

ներկայումս - 637 000 դրամ 

Հ.գ. Անգամ անզեն աչքով պարզ է գումարի տարբերությունը։ Այս պարագայում հարց է առաջանում ՝ ի՞նչ տրամաբանությամբ են ավելի քիչ աշխատած աշխատակիցներն ավելի շատ գումարով պարգևատրվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ