«Ժամանակ»-ը գրում է․ «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին և Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները և փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում:
Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը և Հովհաննիսյանը արտասահմանյան ուղևորության փաթեթները ձեռք էին բերել մինչև վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը:
Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ-որ լուծում գտնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը