«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:
Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է հրապարակմանը՝ գրելով․ «Շատ ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, այս դեպքում՝ «Ժամանակ» օրաթերթը, չխոսելով ինձ հետ, կեղծ տեղեկատվություն է տարածում իր թերթում վերոնշյալի մասին։
Տեղեկացնում եմ, որ թերթի հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի և խորհուրդ կտամ նաև այլ լրատվամիջոցներին, սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերվում է այդ տեղեկատվությունը։ Ես միշտ բաց եմ եղել մամուլի համար, հիմա էլ որևէ խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերում է իմ և ԱԱԾ-ի փոխհարաբերություններին, ապա խնդրում եմ որևէ մեկը չանհանգստանա։ Իմ վերաբերմունքը այդ ծառայության ու նրա աշխատակիցների հանդեպ գերդրական է՝ անկախ որևէ հանգամանքից։
Հարգանքներով ՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան
Հ․Գ Պահանջում եմ «Ժամանակ» օրաթերթից հերքում տպագրել այդ եղծ հրապարակման կապակցությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը