«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար:
Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ տրամաբանված որոշում չէ, քանի որ ոստիկանության աշխատակիցները անցած տարվա ընթացքում ոչնչով աչքի չեն ընկել, բայց չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել ավանսով, որովհետեւ այս տարի նրա իշխանությանը ոստիկանական աջակցությունը շատ է պետք գալու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը