«Ժողովուրդ»-ը գրել է. «Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420-ով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա: Սա հետևանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2.9 և 2.4 տոկոսով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը