Հայաստանում բենզինը 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3 տոկոսով։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0.2%-ով։
«2023թ.-ին դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը