17 01 2019

Ես ավելի կարևոր արժանիքներ էլ ունեմ. «Հրապարակ»

Ես ավելի կարևոր արժանիքներ էլ ունեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. ««Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին երեկ հարցրինք՝ վստա՞հ է, որ, ինչպես ինքն է պնդում, «երկու շարժման համահեղինակ» լինելու շնորհիվ են իրեն ընդգրկել պատգամավորական ցուցակում, քանի որ տեղեկություններ կային, որ Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագով։

Սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հանդիպումներից մեկի ժամանակ, նա արտասվել է, երբ Փաշինյանը հարթակից արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը։ Երիտասարդ պատգամավորը կարծես չուներ հարցի պատասխանը և հորդորեց այն ստանալ մարդկանցից, որոնք իրեն ընտրել են, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմից։

Ինքը կարող է ենթադրել, թե ինչու են, ասենք, այդ երկու՝ «Մերժիր Սերժին» և «Չեք անցկացնի» շարժումների համահեղինակներից հենց իրեն ընտրել․ «Միգուցե իմ արժանիքների համար են ընտրել, միգուցե՝ ստացած կրթության»։ Ինքն անձամբ չի լսել, որ իրեն ընտրել են հուզվելու համար, ավելին՝ ասում է, որ շատերն են այդ օրը հուզվել ու արտասվել։ Բայց ամենաշատը Դուք էիք։ «Երևի ամենաշատը ես էի արտասվում, բայց չեմ կարծում, որ դա իմ կյանքի ամենամեծ դրվագներից մեկն է, և ես կարծում եմ, որ ուշադրության եմ արժանացել շատ ավելի կարևոր արժանիքների համար»,- ասաց Սոնա Ղազարյանը, սակայն այդպես էլ չթվարկեց այդ արժանիքներից գեթ մեկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ