16 01 2019

Նախկին փոխոստիկանապետը տեղափոխվել է ՀԷՑ․ «Հրապարակ»

Նախկին փոխոստիկանապետը տեղափոխվել է ՀԷՑ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանն աշխատանքի է անցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականն է։

Գեներալ-մայոր Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ․ 2008-2013 թթ․ ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը, ապա տեղափոխվել Երեւան՝ նշանակվելով փոխոստիկանապետ, եւ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 14-ին՝ Վալերի Օսիպյանի կողմից, թեեւ սկզբում հենց Օսիպյանն էր խնդրել, որ մնա եւ աշխատի իր հետ։ Իսկ ՀԷՑ-ում նշանակումը, թերեւս, պայմանավորված է ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների հետ վաղեմի մտերմությամբ եւ ընտանիքն ինչ-որ կերպ պահելու պարագայով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ