16 01 2019

«Լայվերի» «լայքերով» ուրախանալ պետք չէ․ «Հրապարակ»

«Լայվերի» «լայքերով» ուրախանալ պետք չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կարո՞ղ են արդյոք ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներն այսուհետ ցույց անել, փողոցներ փակել, բողոք արտահայտել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվով» հայտարարեց․  «Դուք չե՛ք փակելու (փողոցներ), որովհետեւ դուք դրա լիազորությունը չունեք եւ ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետեւ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, եւ այդ իշխանության լիազորությունն է նաեւ ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր…ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետեւ եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաեւ նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել եւ չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»։

Վիճելի պնդում, որ երեկ տարբեր հակադարձումների արժանացավ։ Ոմանք հրապարակեցին Սահմանադրության այն հոդվածները, որոնք երթերի, հավաքների հնարավորություն են ընձեռում ՀՀ քաղաքացիներին։ Մյուսները հիշեցին, որ ինքը՝ Փաշինյանը, ու իր թիմը լիուլի օգտվել են փողոցներ փակելու հնարքից։ Իսկ այն, որ նախկին իշխանությունները ժողովրդի կողմից «լիազորված չէին», ոչ մեկի կողմից ապացուցված եւ հաստատված չէ, քանզի հենց ընդդիմադիր «Ելքը» չվիճարկեց 2017 թվականի ընտրությունները, միջազգային կառույցներն ընդունեցին դրանց արդյունքները, դիտորդները թերություններ չտեսան։ Ինչ վերաբերում է «կաթվածահար անելուն», ապա դրա փայլուն օրինակն ունեցանք 2018-ի ապրիլին, որի արդյունքում տեսանք ժողովրդի փայլուն հաղթանակ եւ ատելի հանրապետական ռեժիմի հեռացում։

Այնպես որ՝ «կաթվածահար» անելն այնքան էլ վատ բան չէ։ Իսկ, այ, երկակի ստանդարտներ կիրառելը վատ բան է, եւ դա տեսնում են բոլորը։ Ճիշտ է՝ այսօր դեռ «լայվերը» «լայքերի» են արժանանում, բայց դրանով, հաստատ, ուրախանալ պետք չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ