«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ և որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց և ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։
Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ում խիստ բացասական են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի և մասնավորապես Մարգարյանի նկատմամբ և կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը