«Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել։
Ինքը՝ Ղազարյանը, չէր ցանկացել մեզ մանրամասներ ներկայացնել։
Հ1-ի մեկնաբաններից Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ավարտել է աշխատանքը Հ1-ում։
Մենք տեղեկացանք, որ Հ1-ի լրատվականում աշխատանքի են անցել նոր իշխանությունների սիրելի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Տաթեւ Դանիելյանն ու Անուշ Մուրադյանը։
Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, եթերում է լինելու Աբրահամ Գասպարյանի հետ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը