28 12 2018

Շփման գծում չեն բացառվում սադրանքները․ կարծիք․ «168 Ժամ»

Շփման գծում չեն բացառվում սադրանքները․ կարծիք․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի»,-մեզ հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին։

Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ թեկուզ բանակցային դրական հունով ընթացող գործընթացի պայմաններում նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է պահպանել հրադադարի պայմանավորվածությունները:

Ըստ նրա, ժամանակը ցույց է տվել, որ դա չի աշխատում, և անհրաժեշտ են հավելյալ միջոցներ բանակցային գործընթացի կայունությունն ապահովելու և առաջնագծում սադրանքներն ու լարվածությունը բացառելու նպատակով։

«Հենց այդ նպատակով ապրիլյան պատերազմից հետո բանակցվեցին անվտանգության հավելյալ միջոցառումներ ենթադրող քայլեր՝ հետաքննության մեխանիզմներ, դիտորդական առաքելության ընդլայնում և մի շարք այլ միջոցառումներ, որոնց դեմ էր Ադրբեջանը։ Այդ միջոցառումների  կարևորությունը նսեմացվում է, դրանք հարկավոր են և անհրաժեշտ են լինելու կայուն բանակցային գործընթացն ապահովելու համար։ Հայկական կողմը չպետք է հրաժարվի այդ պայմանավորվածություններից։ Այս փուլում շատ է խոսվում բանակցային գործընթացում գրանցվելիք հաջողության մասին, սակայն նման տեղեկությունների ֆոնին կարճ ժամանակահատվածում այս դրական սպասումները կչեզոքանան, քանի որ շփման գծում նման փխրուն  իրավիճակի պարագայում չեն բացառվում սադրանքները, ի պատասխան պատժիչ գործողությունները։ Բնականաբար, նման իրավիճակը ենթադրելու է սրված հռետորաբանություն, բանակցությունների համար դժվար իրավիճակ սահմանին։ Հենց այդ պատճառով, բանակցություններին զուգահեռ, պետք է վերադառնալ կամ 1994 թվականի համաձայնագրերին, որոնք ենթադրել են նման միջոցառումներ, կամ շատ հեռու չգնալ և հիշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- ասաց  Ֆելգենգաուերը։

Նա արձանագրեց, որ այս տեղեկություններն ազդանշան են այն բանի, որ սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, բայց հակամարտության գոտում փաստացի իրավիճակ չի փոխվել։

Նա նշեց, որ հաջորդ տարի նախատեսվող բանակցությունները չեն ունենա սպասված արդյունքը՝ առանց շփման գիծը կայունացնող միջոցառումների»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ