27 12 2018

Բանտում լինելն ԱԺ-ի համար անհարգելի բացակա է․ «Ժողովուրդ»

Բանտում լինելն ԱԺ-ի համար անհարգելի բացակա է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջա­նակում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում: 

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարու­թյունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղե­կացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հա­զար 367 դրամ: Տեղեկացնենք նաև, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավոր­ներն ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններից են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ