«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը մշակել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-22թթ. համար, որը թվով չորրորդն է: Հետաքրքիրն այն է, որ կառավարության կողմից մշակված փաստաթուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»:
Փաստաթղթում բավական դրվատանքի խոսքեր կան նախկինում իրագործված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքների մասին: Սա նշանակում է, որ նույնը կարելի է սպասել նաև այս ռազմավարության իրականացումից, թղթի վրա կոռուպցիայի նվազում, իրական կյանքում դրա բազմապատիկ ավելացում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը