Politik.am-ը գրում է․ «Մի քանի օր է, ինչ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում ցանկանում է կրճատել մի քանի նախարարություններ՝ միացնելով դրանք միմյանց։ Նախարարությունների միացումը բարկացրել է մի քանի նախարարությունների աշխատակիցների։ Անցած շաբաթ բողոքի ակցիա էին իրականացնում Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների աշխատակիցները։
Ըստ նախնական տվյալների՝ պետական կառույցներում սկսվող օպտիմալացման արդյունքում 120 հազար մարդ կկրոցնի իր աշխատանքը։ Ի դեպ, դրանք այն նույն մարդիկ են, ովքեր իշխանափոխության օրերին աջակցել են Նիկոլ Փաշինյանին, իսկ ընդամնեը օրեր առաջ շռնդալից հաղթանակ նվիրեցին «Իմ քայլը» դաշինքին։
120 հազար պետական աշխատողների կրճատման ֆոնին հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ ԳՇ հետախուզության նախկին պետ Աշոտ Կարապետյանին նշանակեց իրեն խորհրդական։ Նա այս անձին պաշտոնի նշանակեց այն դեպքում, երբ ընդամնեը ապրիլ ամիսն նրան մեղադրում էին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի անպատրաստ լինելու մեջ։ Փաշինյանի թիմը վստահեցնում էր, որ հետախոզությունը լավ չի աշխատել, և բանակը տեղյակ չի եղել նախապատրաստվող հարձակման մասին։ Աշոտ Կարապետյանը աշխատանքից ազատվել էր ապրիլյան պատերազմից հետո, ամենյան հավանականությամբ, հենց հետախուզության վատ աշխատանքի պատճառով։
Շատերին էր զարմացրել, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է նման կասկածելի անցյալ ունեցող անձի նոր պաշտոնի նշանակում։ Այս հանելուկը բացահայտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից. պարզվեց՝ Արշակ Կարապետյանը միակ զինվորականն է եղել, որը ցուցմունք է տվել երկրորդ նախագահի դեմ։
Արշակտ Կարապետյանի նշանակումը կարող է ուղենիշ լինել 120 հազար այն քաղաքացիների համար, որոնք պետք է աշխատանք կորցնեն։ Նրանք կարող են գնալ ՀՔԾ կամ ԱԱԾ և պատրաստակամություն հայտնել որևէ գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ և վստահ լինել, որ կգնահատվեն նոր կառավարության կողմից, ու որևէ աշխատանք կստանան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը