«Հրապարակ»-ը գրում է․ «Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, ինչպեսև օրեր առաջ գրել էինք մենք, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարողանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»:
Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է վարչապետի ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ: Այնպես են արել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին ծանր չտանի և չնեղվի շարքային պատգամավորի կարգավիճակից: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա կունենա բավականին ծանրակշիռ կարգավիճակ՝ ծառայողական մեքենա, լավ աշխատասենյակ, բարձր աշխատավարձ և այլն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը