«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: «Ժողովուրդ» օրաթերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել:
Օրաթերթ զանգահարած եւ տուգանքի ծանուցում ստացած մի շարք վարորդներ ՃՈ-ի հայտարարությունից հետո համարել են, որ ցույցերի օրերի խախտումների վարույթներն ինքնաբերաբար պետք է կարճվեին, և նրանց մեծ մասը այս նպատակով հատուկ չի դիմել ՃՈ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը