«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում: Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան: Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանակեն:
Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ. եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը: Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը